Eden Park-ում կտեղադրվեն շվեյցարական Schindler վերելակներ. Metrum Invest-ի նոր գործակցությունը

«Մետրում Ինվեստ» ընկերությունը և շվեյցարական հանրահայտ Schindler ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Նորք Դեվելոփմենթս»-ը պաշտոնապես ազդարարել են նոր համագործակցության մեկնարկի մասին՝ ստորագրելով համատեղ հուշագիր: Երկու ոլորտների առաջատարները միավորում են ուժերը՝ Առինջ համայնքում կառուցվող «Էդեն պարկ» բնակելի թաղամասի ապագա բնակիչներին բարձրակարգ, անվտանգ և հուսալի կենսապայմաններով ապահովելու համար։

Համաձայնագրի շրջանակներում թաղամասի բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն եվրոպական արտադրության, աշխարհում առաջատար համարվող Schindler վերելակները: Թեև ընկերությունների համագործակցությունը տարիների հաջողված փորձառություն ունի, այս մեկնարկը նրանց ամենածավալուն նախագծերից է։

«Ընտրությունը պայմանավորված է համաշխարհային հռչակ ունեցող բրենդի, եվրոպական արտադրության և, իհարկե, հուսալիության գործոններով: Եվ մեր գործընկերների հետ մենք այս որակյալ ու անվտանգ լուծումներն ենք առաջարկելու մեր բնակիչներին»,– նշեց «Մետրում Ինվեստ» ընկերության տնօրեն Արման Մելքոնյանը:

«Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումը բնակիչներին անվտանգ, որակյալ ու երկարակյաց տեխնոլոգիաներ ապահովել, որպեսզի այն ծառայի, ինչպես ընդունված է ասել ողջ կյանքի համար»,– իր հերթին ավելացրեց «Նորք Դեվելոփմենթս» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:

Կառուցապատման շուկայում արդեն 5 տարի իր ուրույն ձեռագրով հայտնի «Մետրում Ինվեստ» ընկերությունը «Էդեն պարկ» նախագծով կոտրում է կարծրատիպերը: Ժամանակակից քաղաքաշինության մեջ միայն գեղեցիկ ճարտարապետությունն ու բակերը բավարար չեն. բնակիչների կոմֆորտն ու առօրյա հարմարավետությունն ուղղակիորեն կապված են ենթակառուցվածքների հետ։

Ստորագրման միջոցառումից հետո հյուրերն ու ներկաները առիթ ունեցան ծանոթանալու  «Metrum Invest»-ի կողմից կառուցվող «Eden Park» թաղամասի շենքերի տեսքերին լուսանկարների միջոցով, ծանոթանալու վերելակների տեխնիկական պարամատրերին և  գրասենյակում գնահատել Հայաստանում ամենամեծը համարվող` շուրջ 40 քմ տարածք զբաղեցնող «Eden Park»  բնակելի թաղամասի մանրակերտը: Մեկնարկային արժեք՝ 1 քմ-ի գինը սկսվում է ընդամենը 350,000 դրամից: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: Թաղամասի առաջին փուլի շինարարության ավարտը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին:

«Մետրում Ինվեստ» կառուցապատող ընկերությունը շուկայում է շուրջ 5 տարի և իրականացնում է 9 նախագիծ՝ 5-ը՝ մայրաքաղաքում, 4-ը՝ մարզերում։ Ընկերության որակի և ժամկետների պահպանման երաշխիքն են արդեն ավարտված «Antara Inn» և «Renet» նախագծերում առկա ավարտական ակտերը` տրված պատկան մարմինների կողմից:

«Մենք հավաստիացնում ենք, որ մեր ողջ ներուժն ուղղված է, որպեսզի մեր բնակիչներին ժամանակին հանձնենք իրենց բնակարանները, քանի որ ամեն նոր տրամադրված բնակարանի բանալին մեկ ավել ժպիտ է պարգևում մեր ողջ թիմին և մեր կապալառու գործընկերներին: Իսկ մենք, ինչպես տեսնում եք, լայն ժպտում ենք, քանի որ մեր երկու նախագծերում արդեն բնակիչները սկսել են վերանորոգման ու կահավորման գործընթացները` նույնիսկ հայտագրված ժամկետներից շուտ»,-  վերջում հավելեց Արման Մելքոնյանը:

«Մետրում Ինվեստ»-ում առաջնորդվում են պարզ կանոնով՝ վստահությունը ձևավորվում է գործով։ Կառուցապատման ոլորտում լավագույն երաշխիքը հանձնված նախագծերն են և արդեն իսկ ձևավորված վստահությունը, ինչն այս նախագծում ևս ապահովված է:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *