Պակիստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ամերիկա-իրանական պայմանավորվածությունները

Պակիստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն Մերձավոր Արևելքում երկարատև կայունությանը, գրում է The Guardian-ը։

Ինչպես հայտնել են Պակիստանի արտգործնախարարությունից, երկրի արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ Ֆիդանը շնորհավորել է Պակիստանին ԱՄՆ-ի և Իրանի միջև այսպես կոչված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ, որի նախապատրաստման գործում Իսլամաբադը հանդես է եկել որպես միջնորդ։

Կողմերն ընդգծել են ձեռք բերված համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ այդ քայլը կնպաստի խաղաղության, անվտանգության ամրապնդմանը և զարգացմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

«Երկու առաջնորդներն էլ հույս են հայտնել, որ այս նշանակալի ձեռքբերումն իր նպաստը կբերի տարածաշրջանում և դրանից դուրս հաստատուն խաղաղության, կայունության ու առաջընթացի հաստատմանը»,- ասված է պակիստանյան կողմի հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *