Իրանի և Պակիստանի առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հակամարտության ավարտի մասին վերջերս կնքված համաձայնագիրը և դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Ըստ  իրանական կողմի հայտարարության՝ Փեզեշքիանը նշել է, որ պատերազմի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ Պակիստանի գործադրած ջանքերը «կմնան իրանցի ժողովրդի հիշողության մեջ»։

Նա ընդգծել է, որ ձեռք բերված համաձայնագիրը կարող է հիմք դառնալ խաղաղության ամրապնդման, լարվածության նվազեցման և տարածաշրջանային համագործակցության նոր փուլին անցնելու համար։

Իր հերթին, Շեհբազ Շարիֆը բարձր է գնահատել իրանական ղեկավարության և ժողովրդի դիրքորոշումը՝ նշելով նրանց «համբերատարությունը, տոկունությունը և ռացիոնալ մոտեցումը»։

Նա հավելել է, որ համաձայնագրի իրագործման շարունակությունը կարող է զգալի արդյունքներ բերել տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման համար։

Կողմերը հույս են հայտնել, որ պայմանավորվածությունները հիմք կծառայեն տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության ընդլայնման և երկարատև կայունության ամրապնդման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *