«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան

«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիայում տեղի ունեցող մեծ յոթնյակի գագաթնաժողովը նշանավորվեց ԱՄՆ-Իրան հրադադարի ստորագրմամբ: Հրադադար, որ Եվրոպացիներն անվանեցին գերազանց, մինչդեռ ամերիկյան գործիչները համարում են այն կապիտուլյացիոն: Էս համատեքստում շատ ուշագրավ էր Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հայտարարությունը: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դառնալու սպառնալիքներ տեսած մարդը գնաց Եվրոպա, որ ասի՝ «Նոր աշխարհակարգը Եվրոպայում է կառուցվելու»: Ինչքան հասկանում եմ, սա նշանակում է, որ Կանադան ընդունելու է ԵՄ` այդ միության անդամ դառնալու հրավերը, իսկ արանքում ընկած Գրենլանդիան խոչընդոտ չի հանդիսանա:
     Մինչդեռ Թուրքիան դեռ փորձում է դիմակայել Գերմանական այս «բլիցկրիգին»: Նրանք, կարծում եմ, գիտեն, որ ԵՄ մտնելուց չեն կարողանա խուսափել, բայց մուտքի առավել դյուրին պայմաններ ստանալու համար խաղեր են տալիս: Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնում է Մոսկվա, այնտեղից փորձում է վերակենդանացնել 3+3 ֆորմատը, մի տեսակ հաշվի չնստելով այն փաստի հետ, որ էդ 3-ից Իրանն այլևս էն հին Իրանը չէ…
     Այս իրադարձությունների հաջորդ օրն Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խզում է հարաբերությունները ԵՄ արտաքին գործերի հանձակատարի հետ: Իսկ այ էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի, իրենց էլ ոչ մեկ փշի-փշի չի անելու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *