Բիթքոինի արժեքն ընկել է 63 հազար դոլարից ցածր

Շուկայական կապիտալացման առաջին երկու կրիպտոարժույթների՝ բիթքոինի և Ethereum-ի արժեքը նվազում է արձանագրել։ Այս մասին վկայում են Binance հարթակի տվյալները։

Բիթքոինը նվազել է 2,57 տոկոսով և կազմել 62 977 դոլար։ Ethereum-ի փոխարժեքը նվազել է 2,77 տոկոսով՝ մինչև 1 707 դոլար։

Coinmarketcap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների ամբողջ շուկայի կապիտալացումը կազմում է 2,17 տրլն դոլար։ Դրանցից 1,26 տրլն դոլարը (58,1 տոկոս) բաժին է ընկնում բիթքոինին, 205,8 մլրդ դոլարը (9,5 տոկոս)՝ Ethereum-ին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *