Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

 

455-մետրանոց թունելում ջրամեկուսացումն ամբողջացված է, բետոնացումը թափ է հավաքում։

 

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455-մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքներն ավարտվել են: Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում՝ ապահովելով դրա երկարակեցությունն ու անվտանգությունը: Ջրամեկուսացման հաջող ավարտից հետո շինարարական թիմերն անցել են հաջորդ կարևոր փուլին՝ թունելի բետոնացման աշխատանքներին, որոնք այս պահին իրականացվում են ակտիվ տեմպերով։

Քաջարան-Ագարակ հատվածը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի ավարտը կնպաստի տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը: Շինարարական աշխատանքները շարունակվում են՝ պահպանելով որակի և անվտանգության ամենաբարձր չափանիշները:

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *