ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 5 միլիոն 888.8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Լիճք գյուղի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների  իրականացման համար։

58 միլիոն 376.2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար և Զոլաքար գյուղերում ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքների իրականացման համար, այստեղ շինաշխատանքներն ավարտվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *