Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ

Այս մասին Associated Press-ին հայտնել են զրույցի մանրամասներին ծանոթ երկու աղբյուր։

Ուիթքոֆը Կոնգրեսի ղեկավարությանը և ազգային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների անդամներին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը չի պարունակում որևէ գաղտնի կամ լրացուցիչ պայմանավորվածություն։ Սակայն, ըստ նրա, Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև կազմվել է առանձին ուղեկցող նամակ, որով Իրանը պաշտոնապես հրավիրում է գործակալությանը։

Ըստ աղբյուրների՝ Ուիթքոֆը ճեպազրույցի ընթացքում բացահայտել է այդ նամակի և հրավերի գոյությունը։

Նա նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիին հասցեագրված նամակը հնարավորություն կտա գործակալության ղեկավարին Թեհրան բերել նաև ամերիկացի միջուկային տեսուչների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *