«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան

«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Կեղծ, շինծու մեղադրանքներով 2 ամիս ժամկետով կալանավորվեց ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը։
     Ակնհայտ է, որ սա մեր երկրում տիրող քրեաքաղաքական տեռորի հերթական դրսևորումներից է, և բնականաբար, դրանք բաժին են հասնում ազգային դիմագիծ և սկզբունքներ ունեցող մարդկանց։
     Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել։
     Իմաստ չեմ տեսնում որևէ դաշնակցականի՝ բանտում կամ մարտի դաշտում ուժեղ և պինդ մնալու հորդորներ անել, որովհետև դա մեր ընկերների էությունն ու տեսակն է։
     Ուղղակի պետք է հիշել, որ այս ամենը մի օր անցնելու է, և ոչինչ չի՛ մոռացվելու…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *