Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

«Իրանցիները խնդրել են երաշխիքներ, որ Լիբանանում ռազմական գործողությունները կավարտվեն՝ ինչպես նշված է ստորագրված համաձայնագրում», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ «միջնորդները ներկայում աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ»։

Աղբյուրը հավելել է, որ նախատեսված բանակցությունները ժամանակավորապես հետաձգվել են՝ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածներից հետո՝ առանց հստակեցնելու, թե երբ կարող են դրանք վերսկսվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *