«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)

«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին

«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին և պատրա՞ստ եք ընդունել նրա որոշումները»,- լրագրողը դիմեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդևանյանին, ով կուսակցության՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը մուտք է արել ՍԴ։
     «Երևի թե այս ձևակերպումը կօգտագործեմ․ Սահմանադրական դատարանի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը մենք գտնում ենք, որ անհնարին է։ Այս առումով, վստահաբար, միջնորդություն լինելու է»,- ի պատասխան նշեց Վարդևանյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե ովքե՞ր են այդ դատավորները՝ Վլադիմիր Վարդանյան, Սեդա Սաֆարյան, Վարդևանյանը պատասխանեց․ «Նշված հարցերը կքննարկվեն ՍԴ-ում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *