Վրաստանը հերքել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի տարանցումը Ռուսաստան

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե հայկական գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում՝ ելակը, արտահանվում է Ռուսաստան Վրաստանի տարածքով։

Գերատեսչությունից հայտնել են, որ նման պնդումները կրում են սպեկուլյատիվ բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են բացասաբար անդրադառնալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վրա։

Վրացական կողմը նաև մտահոգություն է հայտնել հարևան երկրում ներքաղաքական պայքարի շրջանակում նման հայտարարությունների օգտագործման առնչությամբ և ընդգծել է Վրաստանին իր հետ կապ չունեցող քաղաքական գործընթացներում ներգրավելու անթույլատրելիությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *