«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)

«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան

«Եկել ենք Սահմանադրական դատարան այն համոզմամբ, որ չենք տեսնի իրավական այն վակխանալիան, որ կար ԿԸՀ-ում, և եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրոք իրավաչափ որոշում»,- ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով «Միասնության թևեր»-ի դիմումը ՍԴ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
     «Պատմության մեջ կան առանձին դեպքեր, որ դատարաններն իրապես ամենավճռական պահին խիզախություն են ցուցաբերել և կայացրել են իրավաչափ որոշումներ՝ օրենքի և իրավունքի էությունից բխող»,- նշել է նա։ Լրագրողի դիտարկմանը՝ կարծում եք սա այդ դե՞պքն է, պատասխանել է․ «Հույս ունեմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *