2026 թվականի հունիսի 19-ին «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։