ԱՄՆ-ում հրապարակել են ՔՈՎԻԴ-19-ի ծագման մասին նյութեր և մեղադրել Էնթոնի Ֆաուչիին տվյալները թաքցնելու մեջ

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է ՔՈՎԻԴ-19-ի ծագմանն առնչվող նախկինում չհրապարակված նյութերի բացահայտման մասին և Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի նախկին ղեկավար Էնթոնի Ֆաուչիին մեղադրել է կորոնավիրուսների հետազոտությունների ֆինանսավորման մասին տեղեկությունները թաքցնելու մեջ։

Ըստ նրա՝ մինչ համավարակը, Ֆաուչին ենթադրաբար միջոցներ է հատկացրել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում չղջիկների կորոնավիրուսների հետազոտությունների համար, որոնք կարող էին կապված լինել SARS-CoV-2 վիրուսի հնարավոր լաբորատոր արտահոսքի հետ:

Գաբարդը հայտարարել է նաև, որ ամերիկյան հատուկ ծառայությունները և դրանց ղեկավարությունը կարող էին գիտակցաբար խեղաթյուրել վիրուսի ծագման մասին տվյալները և խոչընդոտել հնարավոր լաբորատոր վարկածի վերաբերյալ եզրակացությունների հրապարակմանը։

Նա հավելել է, որ «առավելագույն թափանցիկության» նախաձեռնության շրջանակում հրապարակվել են այս հարցերին առնչվող փաստաթղթեր և նամակագրություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *