Մեծ Բրիտանիայի Բեդֆորդի շրջանում հունիսի 19-ի երեկոյան բախվել են East Midlands Railway ընկերության երկու ուղևորատար գնացքներ։ Նախնական տվյալներով՝ առաջին շարժակազմը ստիպված է եղել կանգ առնել անվտանգության համակարգի խափանման պատճառով, ինչից հետո նրան հետևող գնացքը հետևից հարվածել է դրան։ Հարվածի հետևանքով վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից։
The Telegraph-ի տեղեկություններով՝ ուղևորների մի մասը ծանր վնասվածքներ է ստացել։ Ականատեսները հայտնում են, որ տուժածներից ոմանք ընկած են եղել վագոնների հատակին՝ արյան տեսանելի հետքերով։ Վիրավորների հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։