Մեծ Բրիտանիայի Բեդֆորդի մոտակայքում բախվել են Արևելյան Միդլենդսի երկու ուղևորատար գնացքներ, վթարի հետևանքով մի քանի ուղևոր ծանր վնասվածքներ է ստացել․ հաղորդում է The Telegraph-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ի երեկոյան, երբ նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին գնացքը ստիպված է եղել կանգ առնել անվտանգության համակարգի անսարքության պատճառով, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները․ կա տեղեկություն տասնյակ վիրավորների մասին, որոնց ստույգ թիվը ճշտվում է: