Ջոնաթան անունով կրիան, որն ապրում է Սուրբ Հեղինեի կղզում, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց ապրող ցամաքային կենդանին։ Լրացել է նրա շուրջ 194 տարին, և նա ստացել է Գինեսի ռեկորդների գրքի «պաշտամունքի առարկայի» կարգավիճակ։
Guinness World Records կազմակերպության տվյալներով՝ սեյշելյան հսկայական կրիան Սուրբ Հեղինեի կղզի է բերվել 1882 թվականին՝ արդեն լիովին հասուն տարիքում, ինչը նշանակում է, որ այդ պահին նա առնվազն 50 տարեկան էր։ Հետազոտողները ենթադրում են, որ նրա ծննդյան տարեթիվը մոտավորապես 1832 թվականն է, սակայն չի բացառվում,որ նա նույնիսկ ավելի մեծ է տարիքով։
Սուրբ Հեղինեի կղզու նահանգապետ Նայջել Ֆիլիպսը նշել է, որ Ջոնաթանը դարձել է կղզու պաշտամունքի առարկան, դիմավորել է թագավորական ընտանիքների ներկայացուցիչներին և վաղուց ի վեր կղզու գլխավոր տեսարժանություններից մեկն է։
Չնայած տարիքին՝ կրիան շարունակում է սնվել և ակտիվություն հանդես բերել, թեև, խնամողները նշումեն, որ նա արդեն կորցրել է տեսողությունն ու հոտառությունը։
Guinness World Records կազմակերպությունը Ջոնաթանին շնորհել է նաև ռեկորդակիրների շրջանում «պաշտամունքի առարկայի» կարգավիճակ՝ որպես կենդանու, որի նվաճումները դարձել են խորհրդանշական և ոգեշնչող ամբողջ աշխարհում։