Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (տեսանյութ)
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված բեռնատարին։ Վթարի հետևանքով երեք հոգի տեղափոխվել է հիվանդանոց։