
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևանի Սիսվանի փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ։ Հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված մեկ պարկուճ։ Իրավապահները մեկ հոգու տեղափոխել են Մալաթիայի ոստիկանություն, հավանաբար՝ կասկածյալ է։