Associated Press-ը, հղում կատարելով ԱՄՆ դաշնային իշխանություններին, հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Գրանդ Քանյոնում երեք զբոսաշրջիկ է մահացել՝ շոգի հետ կապված ենթադրյալ հիվանդությունների պատճառով։
ԱՄՆ Ազգային պարկերի ծառայության տվյալներով՝ հունիսի 12-ին 72-ամյա մի տղամարդ վատ է զգացել South Kaibab Trail երթուղում և մահացել մինչև փրկարարների ժամանումը։
Չորս օր անց North Kaibab Trail երթուղում մահացել են 67-ամյա մի տղամարդ և 68-ամյա մի կին՝ նույնպես, ենթադրաբար, ջերմային հարվածի կամ շոգի հետ կապված բարդությունների պատճառով։
Փրկարար ծառայություններն օպերատիվ կերպով արձագանքել են ահազանգերին և կիրառել ավիացիա, սակայն առաջին օգնության ժամանման պահին երեքն էլ արդեն մահացած էին։
Ներքին քանյոնի շրջանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը ստվերում կարող է գերազանցել 43°C-ը։ Վերջին շաբաթներին տարածաշրջանում արձանագրվում է ջերմային հիվանդությունների դեպքերի աճ, և պարկի վարչակազմը զբոսաշրջիկներին կոչ է անում խուսափել ամենաշոգ ժամերին՝ 10:00-16:00-ը, հետիոտնային երթուղիներից։
Մահացածների մարմինները փոխանցվել են Կոկոնինո օկրուգի դատաբժշկական փորձաքննության գրասենյակ, մահվան հանգամանքները քննվում են։