«Այս ծրագիրը վաղուց պետք է ավարտված լիներ»․ Վահագն Սարոյան

«Այս ծրագիրը վաղուց պետք է ավարտված լիներ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության 2021–2026թթ. ծրագրով նախատեսված «300 դպրոց և 500 մանկապարտեզի» կառուցումն ու վերանորոգումը վաղուց պետք է ավարտված լիներ։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ծրագիրը ոչ միայն ամբողջությամբ չի իրականացվել, այլ ներկայացվում է որպես ձեռքբերում այն, ինչ իրականում տարիներ առաջ սկսված տարբեր ծրագրերի շարունակությունն է։
     Իշխանությունները պարզապես «վերմակը քաշել են իրենց վրա»՝ փորձելով սեփականացնել նախկինում մեկնարկած աշխատանքները և դրանք ներկայացնել որպես նոր արդյունք։
     Իսկ ինչ վերաբերում է այդ «վերանորոգումների» որակին, ապա հանրությանը լավ է հայտնի՝ պոկվող կախիչները, անորակ ցնցուղները, չամրացված ծորակներն ու բազմաթիվ այլ թերություններ, որոնք ավելի շատ խոսում են ձևական աշխատանքի, քան իրական բարեփոխումների մասին։
     Այսպես շարունակելով՝ կարելի է երկար ու մանրամասն թվարկել իրենց կատարողականի ձախողումները դեռ միայն այս ոլորտում։ Բայց նույնիսկ մի քանի օրինակ արդեն բավարար է հասկանալու համար, որ խոսքն առանձին բացթողումների մասին չէ, այլ համակարգային ձախողման»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *