
«Սա իմ Հայաստանն է, որը իմ կյանքում, մտքում, երազների, ձգտումների ու տեսիլքների մեջ իրական Հայաստանն է»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ցույց տալով իր կրծքանշանը: «Այնտեղ, որտեղ ծնվել է մեր ազգը, ծագել է մեր ազգը, և յուրաքանչյուր միլիմետրը իմ սրբազան Հայաստանի մեզ համար գերագույն արժեք է»,- հավելել է նա: