Տուվայում հարբած տղամարդը ներխուժել է մանկական ճամբար, ծեծել երեխաներին և ջարդել կահույքը

Հունիսի 21-ի գիշերը ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող տղամարդը ներթափանցել է Տուվայի Չագիտայ լճի մոտ գտնվող «Օռլյոնոկ» մանկական ճամբարի տարածք, որտեղ հարձակվել է երեխաների վրա, հայտնում է ТАСС-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով, չարագործը մարմնական վնասվածքներ է հասցրել երկու անչափահասի, ինչպես նաև վնասել է ճամբարի գույքն ու կահույքը։

Ճամբարի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել իրավախախտին մինչև ոստիկանության ժամանումը և նրան հանձնել իրավապահներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Միջադեպից հետո ճամբար է ուղարկվել տարածաշրջանային կրթության նախարարության աշխատանքային խումբը։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում «Սայզիրալ» կենտրոնի մասնագետների հետ համատեղ։

Նախարարության տվյալներով, երեխաների վիճակը կայունացել է։ Ճամբարի սաների հետ իրականացվել է անհրաժեշտ աշխատանք, և, ինչպես նշել են գերատեսչությունում, հանգստացողներիից ոչ ոք ցանկություն չի հայտնել վաղաժամ լքել ճամբարը։

Բացի այդ, ճամբարի հիմնադրին՝ Սպառողական կոոպերացիայի և ձեռնարկատիրության աշխատողների համառուսաստանյան արհմիության Տուվայի հանրապետական կազմակերպությանը, նկատողություն է հայտարարվել։ Իշխանությունները պահանջել են ձեռնարկել սպառիչ միջոցներ՝ հաստատության երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *