Ջուջեւանում ուժեղ կարկուտի հետեւանքով բերքը 100 տոկոսով վնասվել է

Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան բնակավայրում երեկ ժամը 19.30–ի սահմանում տեղացած ուժեղ կարկուտը 100 տոկոսվ վնասել է ամբողջ բերքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ջուջեւանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը։

«Անշարժ ու շարժական գույքը մեր համայնքում չի վնասվել, միայն բերքն է 100 տոկոս վնասվել։ Ընկույզ, պնդուկ ունեինք, դրանք էլ են վնասվել։ Վերջին անգամ այսպիսի ուժեղ կարկուտ համայնքում տեղացել էր 2011թ–ին»,– ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ գյուղացիները կրած վնասի վերաբերյալ դիմումներ են ներկայացնում։

Հիշեցնենք, որ ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *