Իսրայելի
վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել
այն մասին, որ իսրայելական կողմը միանում է Իրանի հետ հրադադարի համաձայնագրին։
«Իսրայելը
աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ
հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի բոլոր
հարձակումները Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա։
Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ուղղված այն բանին, որ Իրանը այլևս
միջուկային, հրթիռային և ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Միացյալ Նահանգների,
Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար։ Միացյալ Նահանգները Իսրայելին
հայտնել է իր հանձնառությունը՝ առաջիկա բանակցությունների ընթացքում հասնելու այս
նպատակներին, որոնք կիսում են Միացյալ Նահանգները, Իսրայելը և Իսրայելի
տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա»,-
ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։