Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Քորի Բուքերը NBC News-ի «Meet the Press» հաղորդման եթերում հայտարարել է, որ, իր կարծիքով, հասարակությունը պետք է «խիստ մտահոգված լինի» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններով՝ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հնարավոր ուղիները խափանելու փորձերի ֆոնին։
Մեկնաբանելով Շվեյցարիայում ընթացող ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շուրջ իրավիճակը՝ Բուքերը կոշտ քննադատության է ենթարկել երկու երկրների քաղաքական ղեկավարությանը։
Նա հայտարարել է, որ Իսրայելին չի համարում խաղաղ գործընթացում հուսալի գործընկեր, ինչպես նաև մեղադրել է ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդներին դիվանագիտական ջանքերը խաթարելու մեջ։
Սենատորը նշել է, որ «Իսրայելի և Ամերիկայի միջև մենք ունենք երկու հանցավոր նախագահ», հղում անելով Դոնալդ Թրամփի իրավական խնդիրներին և Նեթանյահուի հետ կապված կոռուպցիայի գործով դատական գործընթացին։
Ավելի ուշ նա հավելել է, որ նրանց համարում է «ձախողված համաշխարհային առաջնորդներ» և մտահոգություն հայտնել, որ նրանք շարունակում են խաթարել տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։