
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները չեն շարունակվի մինչև Իսրայելի` Լիբանանում ռազմական գործողությունների ավարտը, հայտարարել է իրանական բանակցային խմբի անդամ Հոսեյն Կորբանզադեն։
Ավելի վաղ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական բանակցային խմբի աղբյուրին, հաղորդել էր, որ իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը՝ ի նշան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ «Լիբանանը բանակցությունների ամենաշատ քննարկվող թեման է։ Եթե Լիբանանում պատերազմը չդադարի, բանակցությունները չեն շարունակվի», – ասել է Կորբանզադեն, ըստ իրանական «Մեհր» լրատվական գործակալության։