Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն այսօր կհանդիպեն


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտնել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն այսօր կհանդիպեն։ «Փորձում եմ «շնչելու հնարավորություն» ստեղծել Իսրայելի և Լիբանանի համար։ Երկու առաջնորդների միջև վաղուց է անցել զրույցը, մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը։ Հիանալի է», – գրել է Թրամփը։

Նա չի մանրամասնել, թե որտեղ կամ ինչպես են անցնելու բանակցությունները։

Իսրայելը և Լիբանանն այս շաբաթ Վաշինգտոնում անցկացրել են իրենց առաջին ուղիղ բանակցությունները 1993 թ-ից ի վեր։ Սակայն Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև մարտերը, հակառակ բանակցությունների, շարունակվել են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *