Norakaruyc.am-ը և Evocabank-ը գործարկում են օնլայն հիպոթեքի հարթակը․ թվային հեղափոխություն անշարժ գույքի շուկայում

Հայաստանի անշարժ գույքի առաջնային շուկայում 2019 թվականից իր ուրույն տեղն ունեցող Norakaruyc.am հարթակը հանդես է գալիս նոր՝ հեղափոխական թվային լուծմամբ։ Կայքը, որը ստեղծվել է գնորդներին նորակառույցների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, այժմ անցնում է գլոբալիզացման հաջորդ փուլին։ Այսուհետև բնակարան ընտրելուց հետո քաղաքացիները ստիպված չեն լինի անցնել երկար ու հոգնեցուցիչ թղթաբանական պրոցեսներ։ Հարթակը, համագործակցելով Evocabank-ի հետ, հնարավորություն է տալիս հիպոթեքային հայտն ուղարկել անմիջապես կայքից՝ առանց բանկ այցելելու:

Մեկ հարթակում արդեն իսկ ներկայացված է ավելի քան 100 նորակառույց բնակելի համալիր: Թվային նոր գործիքը ոչ միայն թեթևացնելու է կառուցապատողների վաճառքի բաժինների գործը, այլև էապես խնայելու է գնորդների ժամանակը՝ հիպոթեքի ամբողջ գործընթացը տեղափոխելով օնլայն տիրույթ։

«Մեր հարթակը մեկտեղում է շուկայի լավագույն առաջարկները, իսկ Էվոկաբանկի հետ այս ինտեգրումը լրացնում է այն կարևոր օղակը, որին սպասում էին բնակարան փնտրողները։ Սա շահավետ է թե՛ գործընկեր կառուցապատողների, և թե՛ գնորդների համար»,- հայտարարեց Norakaruyc.am հարթակի հիմնադիր Սերգեյ Խաչատրյանը։ Հարթակի տնօրեն Աստղիկ Միրզոյանն էլ ավեացրեց, որ նախաձեռնությունը միտված է ավելի արագացնելու բնակարանի գնման պրոցեսը, ինչպես նաև ապահովելու ավելի ժամանակակից և բարձրորակ սպասարկում քաղաքացիների համար։ 

Օգտատերը կայքում տեսնում է բնակարանի ու հիփոթեքի համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն՝ բնակարանի հատակագիծը, դիրքը և բանկի հատուկ առաջարկները: Համակարգն ավտոմատ ցույց է տալիս ամսավճարի չափն ու մարման գրաֆիկը՝ պարզ ու մատչելի տարբերակով: Աշխատավարձի չափն ու վարկային ծանրաբեռնվածությունը լրացնելուց, վերիֆիկացիա անցնելուց հետո հայտն ավտոմատ փոխանցվում է և՛ բանկին, և՛ կառուցապատողին։

Evocabank-ի Սպառողական վարկավորման վարչության ղեկավար Ստեփան Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ առաջիկա մեկ-երկու ամսում հաճախորդները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմում ստանալ իրենց հայտի պատասխանը, ինչպես նաև անցնել ամբողջ նոտարացման գործընթացը:

Նոր նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև կառուցապատողների շրջանում։ Լինելով ոլորտի առաջատար հարթակներից մեկը՝ Norakaruyc.am-ն ունի գործընկերների մեծ շրջանակ, որոնց համար այս ինտեգրումը վաճառքի խթանման և հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նոր նշաձող է։

Այսպիսով, Norakaruyc.am-ի և Evocabank-ի համատեղ թվային այս լուծումը ոչ միայն հեղափոխում է հիպոթեքի տրամադրման գործընթացը, այլև նոր, էլեկտրոնային մշակույթ է ձևավորում Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Թվային այս լուծումն արդեն հասանելի է բոլորին. բնակարանի ձեռքբերման ամբողջ ճանապարհն այսուհետև հնարավոր է անցնել ընդամենը մի քանի րոպեում՝ վստահելով նորարարական տեխնոլոգիաներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *