«Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության առնչությամբ դիմում կներկայացնի ՍԴ. Radar Armenia-ն տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։
Ըստ ՍԴ որոշման՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։
Խուդոյանի պնդմամբ, նույն հիմքերն առկա են նաև Սեդա Սաֆարյանի դեպքում, քանի որ նա ևս շահագրգիռ անձ է, իսկ 2021թ. ԱԺ ընտրություններում եղել է պատգամավորի թեկնածու այն դաշինքի ցուցակով, որի անդամ կուսակցություններից մեկը հիմա բողոքարկում է այս ընտրությունների արդյունքները։