Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ (վիդեո)

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա։ Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին. առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը։ 

«Շտապե՛ք, դիմելու համար քիչ ժամանակ է մնացել։ 

Սուբսիդավորման գումարի ստացման նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *