Փեզեշքիանը վաղը կայցելի Պակիստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կայցելի Պակիստան: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Հաբիբ Աբասիին:

«Այցը կկայանա վաղը և, հավանաբար, կլինի մեկօրյա: Այցի պատճառներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Պակիստանի միջնորդական ջանքերի համար երախտագիտություն հայտնելն է», – ասել է նա:

Այցի ընթացքում կքննարկվի նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *