Ավելացել են ընդդիմադիրների մահապատիժների թիվը

Իրանում վերջին շրջանում՝ պատերազմական գործողությունների դադարեցման եւ հաշտության բանակցությունների պրոցեսի մեկնարկին զուգահեռ, ավելացել են այն անձանց մահապատիժների թիվը, ովքեր բանտում են հայտնվել՝ ընդդիմադիր լինելու, իշխանություններին դեմ արտահայտվելու կամ գործելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Այսպես, այս տարվա սկզբից ի վեր, քաղաքական մեղադրանքով 43 դատապարտվածի հանդեպ արդեն կիրառվել է մահապատիժը։

Ընդդիմադիրներին առավել հաճախ մեղադրում են լրտեսության մեջ։ Իրանական իշխանությունները չեն դադարեցրել ձերբակալելն ու մահապատժի ենթարկելը դիսիդենտներին՝ նաեւ պատերազմի ընթացքում։ Սակայն հատկապես իշխանությունները ընդդիմադիրների դեմ հալածանքները խստացրել են պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո։ Դա անհանգստացնող է, քանի որ հունվարյան ցույցերի մասնակից հազարավոր իրանցիների ճակատագիրը կարող է հայտնվել հարցականի տակ, ասված է հոդվածում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *