Հունիսի 23-ին՝ ժամը 00:00-05:00-ն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, «Հաղթանակ» զբոսայգում, Ազատության միջնաշերտում, Սարալանջում և Բաբայան փողոցում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները․ հայտնում են քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։