
Կուզբասում 7 տարեկան տղա երեխան մահացել է` շոգին փակված լինելով մեքենայի մեջ, որտեղ նրան թողել էր մայրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին Տաշտագոլում։ Մայրը մեքենայով քաղաք է բերել իր յոթամյա որդուն և գրեթե երեք ժամով թողել փակված մեքենայի մեջ, մինչ ինքը զբաղվել է իր գործերով։ Տղան ջերմային հարված է ստացել, որի պատճառով նա կոմայի մեջ է ընկել։ Երեխային հոսպիտալացրել են, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է հունիսի 21-ին։
Կնոջ դեմ հարուցվել է երկու քրեական գործ։ Հետաքննիչները նրան մեղադրում են վտանգի ենթարկելու և անչափահասի նկատմամբ անպատշաճ դաստիարակության մեջ, որը ներառում է դաժանություն։
Նմանատիպ միջադեպեր տեղի են ունենում ամեն տարի։ Մայիսին նմանատիպ միջադեպ է գրանցվել Մեքսիկայում։ Այնտեղ մայրը ավելի քան 12 ժամ մոռացել է իր երեքամյա որդուն մեքենայի նստատեղի մեջ։ Կինը նրան տուն չէր տարել երեկույթից վերադառնալուց հետո։ Նա պառկել է քնելու և հաջորդ օրը երեխային մահացած է գտել։