500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»

500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական լուսանկարը կրկին քննարկման առիթ է դարձել։ Լուսանկարում երևացող սև զգեստը համընկնում է Max Mara Studio Papaia cady dress մոդելի հետ, որի վաճառքի գինը ներկայացված է 499 եվրո։
     Այսինքն՝ միայն մեկ զգեստի արժեքը մոտավորապես 215-220 հազար դրամ է՝ կախված փոխարժեքից։
     Համեմատության համար՝ Հայաստանում 2024 թվականի աղքատության միջին շեմը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է ամսական 53,420 դրամ, իսկ աղքատության մակարդակը՝ 21.7%։ Այլ աղբյուրներով՝ ՀՀ-ում 2025-ին շուրջ 560.000 թերսնված մարդ կա։ Ստացվում է՝ մեկ զգեստի արժեքը հավասար է մոտ 4 ամսվա աղքատության շեմին գտնվողների ամսական ծախսին։

Այլ կերպ ասած՝ այն գումարը, որով մեկ պաշտոնյա գնում է մեկ զգեստ, աղքատության շեմին մոտ ապրող քաղաքացին պետք է բաշխի սննդի, դեղի, կոմունալների և կենցաղային նվազագույն կարիքների վրա՝ մի քանի ամիս շարունակ։
     Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի հագուստն ու աքսեսուարները հայտնվում են հանրային ուշադրության կենտրոնում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *