
Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումն ԱՄՆ զինված ուժերի կողմից ավելի արդյունավետ է եղել, քան ռմբակոծությունները։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե ցանկանում եք իմանալ, ապա ես կարծում եմ, որ շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունները։ Եվ մենք պատրաստ ենք դա կրկին կազմակերպել, ես կասեի՝ 15 րոպեում»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ, Թրամփը դիմել է Սպիտակ տանը ներկա ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին՝ հարցնելով, թե արդյոք հնարավոր է իսկապես օպերատիվ կերպով վերականգնել շրջափակումը: «Նրանք (ԱՄՆ Զինված ուժերը) պատրաստ են գործել հենց հիմա, եթե անհրաժեշտություն լինի»,- պատասխանել է Փենթագոնի ղեկավարը:
Trump’s Statements Re Iran During Today’s Quantum Executive Orders Signing:
• 0:01 –– Sanctions Lift for Food Purchase: If sanctions lifted, all that money is coming back to USA in the form of purchase of food by Iran which they so desperately need; so that money will go to… pic.twitter.com/pEwzjX9ZpN
— Urgent Intel (@urgentintel) June 22, 2026