Դարալիկում բեռնատարի ու գնացքի բախման հետևանքով տուժածի կյանքին վտանգ չի սպառնում

Արմավիրի մարզում բեռնատարի ու գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է։

Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ նա միջին ծանրության վնասվածք է ստացել, կյանքին սպառնացող վտանգ չկա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` բախվել են  դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *