Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

Լիտվայի կառավարությունը՝ վարչապետ Ինգա Ռուգինենեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության նիստում, հաղորդում է LRT-ն։ Կառավարությունն իր աշխատանքները սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին։

«Այս ընթացքում մենք միասին ընդունել ենք բազմաթիվ դժվար որոշումներ, սակայն միշտ առաջնորդվել ենք մեկ նպատակով՝ որպեսզի Լիտվայի բնակիչներն ապրեն ավելի անվտանգ, արժանապատիվ և ուժեղ երկրում»,- ասել է վարչապետը։

Նշվում է, որ Լիտվայի կառավարության հրաժարականը տեղի է ունենում իշխող կոալիցիայի վերադասավորման ֆոնին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *