«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի համաձայնագրով տվյալների փոխանակում չի նախատեսվում, ազգային անվտանգության որևէ ռիսկ չկա. Ալեքսանդր Եսայան

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև նախօրեին ստորագրված համաձայնագրով՝ հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետի մատակարարում է իրականացնելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Սա բացառապես բիզնես գործարք է, որն ազգային անվտանգությանն առնչվող որևէ ռիսկ չի առաջացնում։

Փարատելով գործարքի վերաբերյալ Հայաստանի հանրության մտահոգությունները՝ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Team Telecom Armenia-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը։

– Ադրբեջանի ո՞ր հատվածին է նախատեսվում ինտերնետ տրաֆիկ ապահովել ստորագրված պայմանագրով և ի՞նչ ծավալի կամ հզորության տրաֆիկի մասին է խոսքը։

Ապահովում ենք տրաֆիկի տարանցում Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Այսինքն՝ Team Telecom Armenia-ն ինտերնետ տրաֆիկ է վաճառելու Ադրբեջանին: Հարկ է նշել, որ միջազգային կապուղիները գործում են որպես փոխլրացնող երթուղիներ։ Ժամանակակից հեռահաղորդակցական ցանցերում տրաֆիկը կարող է փոխանցվել տարբեր ուղղություններով՝ կախված տեխնիկական և օպերացիոն պայմաններից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *