Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ABC Media-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, որտեղ սպասում է ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտությանը։ Նրա խոսքով՝ ստացել է գլխի և դեմքի վնասվածքներ։
«Գլուխս շատ է ցավում, աչքս ուռել է, ենթադրում եմ՝ նաև քիթս է կոտրվել։ Հերթագրվել եմ, սպասում եմ, որ ԿՏ անեն»,- ասաց Տեր-Եսայանը։
Նա նշեց, որ վնասվածքից հետո ունեցել է նաև արյունահոսություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանի նիստում անդամների միջև վիճաբանություն է սկսվել, փոխադարձ հարվածներ, հայհոյանքներ են հնչել։