Մյասնիկյան պողոտայում «Ford»-ը բախվել է ծառին․ վարորդն ու 2 ուղևորները հոսպիտալացվել են

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն իր վարած «Ford» մակնիշի մեքենայով Միասնիկյան պողոտայում, 36/6 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը և նրա երկու ուղևորները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *