
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի Ավագանու մեծամասնությունը փաստորեն շքեղ ծեծկռտուքով այսօր նշանավորեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելը: Իհարկե ծեծկռտուքը՝ թե՛ վավերագրության, թե՛ գեղարվեստի իմաստով որևէ կերպ համարժեք չէր Ձիրավի ճակատամարտին, բայց մղումը՝ հիրավի արժանի է դրվատանքի»: