Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուիջի Լոնգարին։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է քննարկել 26-ամյա ֆրանսիացու վաճառքի տարբերակը։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Չուամենին «Մոնակոյից» «Ռեալ» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ 80 միլիոն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 70 միլիոն եվրո։
ԱԱ-2026-ի շրջանակում Չուամենին մեկնարկային կազմում մասնակցել է Սենեգալի դեմ խմբային փուլի առաջին տուրի ամբողջ հանդիպմանը (3:1), սակայն երկրորդ տուրում՝ Իրաքի դեմ հաղթական խաղում (3:0), նա այդպես էլ դաշտ դուրս չի եկել։