Մերձավոր Արևելքի հակամարտությունը սանձազերծել է բոլոր էներգետիկ շոկերի մայրը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը գլոբալ բնույթի մասշտաբային էներգետիկ ճգնաժամ է հրահրել։

Նա ընդգծել է, որ հետևանքները դուրս են գալիս էներգետիկայի շրջանակից և ազդում են բազմաթիվ երկրների տնտեսական ու սոցիալական կայունության վրա։

«Մերձավոր Արևելքի հակամարտությունը սանձազերծել է բոլոր էներգետիկ շոկերի մայրը»,- X սոցիալական ցանցում գրել է Գուտերեշը՝ հավելելով, որ զարգացող պետությունների համար այս իրավիճակը միաժամանակ նշանակում է պարտքային, պարենային և զարգացման ճգնաժամ։

Նա ընդգծել է, որ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է բերել անհրաժեշտ թեթևացում, սակայն ներկայիս ճգնաժամի հետևանքները, նրա գնահատմամբ, երկարաժամկետ բնույթ կկրեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *