Առաջին փուլով ԱՄՆ-ն ապասառեցնում է իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվ

Առաջին փուլով ԱՄՆ-ն ապասառեցնում է իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվ

ԱՄՆ-ն առաջին փուլում կապասառեցնի իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվ, որոնք Իրանը կծախսի անհրաժեշտ ապրանքների վրա, հայտարարել է Իրանի Կենտրոնական Բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմատին։
     «Շվեյցարիայում ընդունվել են հուշագրի տնտեսական մասի հետ կապված երկու կարևոր որոշումներ։ Առաջին որոշումը վերաբերում է իրանական սառեցված ակտիվների ազատմանը։ Հուշագրի համաձայն՝ համաձայնեցվել է, որ այդ միջոցները բանակցությունների ընթացքում կազատվեն աստիճանաբար՝ 12 միլիարդ դոլար առաջին փուլում, իսկ մնացածը՝ հաջորդ փուլերում», – ասել է Հեմմատին, նրա մեկնաբանությունը հրապարակվել է Իրանի Կենտրոնական Բանկի կայքում։
     Նա նշել է, որ Իրանը մտադիր է ազատված միջոցներն օգտագործել անհրաժեշտ ապրանքների և դեղորայքի ներմուծման համար։ «Մենք տարեկան ծախսում ենք 10-12 միլիարդ դոլար, կամ ընդհանուր առմամբ մոտ 15 միլիարդ դոլար, անհրաժեշտ ապրանքների ներմուծման վրա։ Այս ապրանքների վրա [ապաարգելափակված միջոցները – խմբ.] ծախսելը կազատի այլ արտարժութային ռեսուրսներ, որոնք նախկինում նախատեսված էին այս նպատակների համար և որոնք մենք կարող ենք հատկացնել այլ կարիքները բավարարելու կամ կուտակելու համար», – հավելել է Հեմմատին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *