Կվերսկսեն միջուկային օբյեկտների ստուգումները – Հրապարակ

ՄԱԳԱՏԷ-ն ժամանակ չի կորցնի եւ անհապաղ կվերսկսի Իրանի միջուկային օբյեկտների անկախ տեսչական ստուգումները։ Ստուգումները իրականացվելու են գործակալության աշխատակիցների կողմից։ Այս մասին, ըստ NHK-ի հաղորդման, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ «Համաձայնագրում /նկատի ունի Ամերիկա-Իրանական համաձայնագիրը/ կա սահմանափակում 60-օրյա ժամկետով։ Դրա համար անհրաժեշտ է գործել՝ առանց ժամանակ կորցնելու»,- ասել է Գրոսին։ Առաջնահերթ կարեւորություն են ներկայացնելու բարձր հարստացվածության մակարդակի ուրանի հետ կապված ստուգումներին։ Տեսչական այցերի ժամկետը եւ կարգը կհամաձայնեցվի Իրանի իշխանությունների հետ՝ առաջիկա օրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *