Թրամփը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի Էրդողանի հանդեպ «հարգանքից ելնելով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին պատմել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է իրեն և խնդրել հուլիսին ներկա գտնվել Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

«Նա ասաց. «Խնդրում եմ, ես սա կազմակերպում եմ Թուրքիայում։ Դուք պետք է լինեք այնտեղ։ Միացյալ Նահանգները պետք է լինեն այնտեղ»։ Եվ այդ պատճառով ես մեկնում եմ՝ նախագահ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով»,- հայտարարել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *