Ավիահաղորդակցությունը վերականգնվել է – Հրապարակ

Իրանի իշխանությունները ամբողջովին վերականգնել են ավիահաղորդակցությունը երկրի արեւմտյան հատվածի երկնքում եւ թույլատրել նաեւ տարանցիկ ավիաթռիչքները։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։ Ցայժմ թույլատրված էին թռիչքները միայն արեւելյան հատվածում։ Այժմ արդեն՝ երկրի ողջ տարածքում կարելի է եւ ներքին չվերթներ իրականացնել, եւ միջազգային տրանացիկ չվերթներ, ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *